Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ջուլիետա Սահակյանի բուժարանը

Դաշտափուշ - Бодяк полевой - Cirsium arvense L.

Դաշտափուշ - Бодяк полевой - Cirsium arvense L.

Աստղածաղկավորների (Asteraceae) ընտանիքին պատկանող երկամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր, քիստավոր խոտաբույսերի ցեղ է: Ընդգրկում է մոտ 250, ըստ The Plant List ցանկի` 484 ենթատեսակներ, որոնք հիմնականում տարածված են Հյուսիսային կիսագնդում: Ներցեղային տարբերակումը կարող է կատարել միայն փորձառու բուսաբանը, օրինակ Ա. Խարաձեն նկարագրել է տասնյակ տեսակներ, որոնք բնաշխարհիկ են Կովկասում ու Վրաստանում:


Դաշտափուշ ցեղի որոշիչ հատկանիշները


Քիստավոր բույսերի ցեղերը մի քանիսն են ու արտաքուստ նման են իրար, բոլորի սերմերն ունեն մազիկներից բաղկացած փոմփոլիկներ, որոնց օգնությամբ սերմը տարածվում է քամու միջոցով: Սերմի երկարությունը 3-5մմ է, մազիկներինը՝ 20-25մմ: Դաշտափշերի ցեղի «թռչող սարքը» բաղկացած է փետրավոր մազիկներից, որոնց օգնությամբ սերմերը կարող են հարյուրավոր կմ հեռանալ մայր բույսից, որը տալիս է տարեկան 4-20 հազար սերմ: Հայտնվելով նոր տեղում այն ծլում է հաջորդ տարում, եթե գտնվում է հողի մակերեսից մինչեւ 3 սմ խորության վրա, իսկ ոչ բարենպաստ պայմաններում պահպանում է իր ծլունակությունը 5-10 տարի: Առաջին տարում ձեւավորվում է տերեւավարդակն ու արմատային համակարգը, հաջորդ տարիներին` ծաղկում է:

 

Դաշտափուշ - Бодяк  - CirsiumԴաշտափշերը երկտուն բույսեր են, արական ծաղիկներն ավելի խոշոր են, քան` իգականները: Երբեմն առաջացնում են միասեռ բույսերի խմբեր, որոնք ծաղկում են, սակայն չեն պտղաբերում: Դաշտափշերի տեսակները տարբերվում են բարձրությամբ` 30-200սմ, արմատային համակարգի կառուցվածքով՝ առանցքային, կարճ բազմարմատ կամ կոճղարմատ: Ցողունը պարզ է կամ ճյուղավոր, նոսր կամ խիտ, թավապատ կամ փոքր փշիկներով: Տերեւները մեծ մասամբ նշտարաձեւ են, կտրտված սուր ծակող եզրերով, խավապատ են կամ հարթ՝ տարբեր երանգավորմամբ: Ծաղկազամբյուղներն օվալաձեւ են, պատված փշոտ մանր տերեւիկներով: Խողովակավոր ծաղիկների գունային գամման դեղնականաչավունից մինչեւ ծիրանագույն է:

 

Դաշտափշերի ծաղկման շրջանը երկար է գարնան վերջից մինչեւ աշնան սկիզբ: Մեղրատու բույսեր են, տեսակների մեծ մասի մատղաշ ցողուններն ու ծաղիկի բողբոջներն ուտելի են: Որոշ տեսակներ օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ: Հնում սերմերի «փետուրները» լցրել են կենդանիների խրտվիլակների մեջ:


Դաշտափշերի որոշ տեսակների բուսաբանական նկարագիրը


Դաշտափուշ գյուղավեր (Cirsium arvense): Բազմամյա բույս է, գլխավոր արմատը խորանում է 2-3, երբեմն մինչեւ 6 մ, մոտավորապես 30 սմ խորությունից ձեւավորվում են շրջանաձեւ տարածվող հորիզոնական արմատների «հարկեր», որոնք բավականին հզոր են ու լի պահեստավորված օգտակար նյութերով: Կողային արմատներն առաջացնում են նորանոր ծիլեր: Ցողունի բարձրությունը 0.8 -1.2 մ է, ուղղաձիգ, ամուր, ակոսավոր, աննշան արտահայտված կողերով, վերին մասում` ճյուղավորվող: Տերեւները հերթադիր են ու նստադիր, ունեն մինչեւ 2 մմ երկարությամբ եզրային փշեր, ոչ թավապատ, ստորին հատվածում` կանաչ, վերին հատվածը` կանաչասպիտակավուն: Ծաղիկները մորու գույն կամ մորու բաց գույն ունեն, սերմերը` դեղին կամ շագանակագույն:

 

Դաշտափուշ - Бодяк  - CirsiumԸստ Ռ.Ս. Կարապետյանի (Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս) դժվար վերացվող, «չար» մոլախոտ է: ՀՀ բնական պայմաններում հաճախ է հանդիպում Դաշտափուշ ստեւախիտը (C. Setosum), որի ցողունը, Դ. դաշտայինի համեմատությամբ, ավելի խիտ է ճյուղավորված, տերեւների ստորին հատվածը նոսր թավապատ է, իսկ եզրերը` ստեւախիտ: Բժիշկ ուռուցքաբան Ս.Վ. Կորեպանովը (Альтернативная онкология, библ. ЗОЖ, стр. 35, 2009г.) գրում է, որ բույսը կիրառվում է քաղցկեղի բուժման համար նախատեսված բաղադրատոմսերում: Վաճառվում է բույսի վերնամասը, որը խորհուրդ է տրվում ռադիո- ու քիմիաթերպիայից հետո, սպիդի, հեպատիտ C-ի, արյան հիվանդությունների դեպքում [Бодяк щетинистый, трава (осот), (50г.) Россия, И.Г. Гордеев]:


Դաշտափուշ տարատերեւ (C. heterophyllum): Բազմամյա բույս է: Արմատը չխորացող կոճղարմատ է, որը ծածկված է բազմաթիվ կարճ մազարմատներով: Տերեւները երկարավուն-օվալաձեւ են, ամբողջաեզր, աննշան փշոտ, սրված գագաթով: Տերեւաթիթեղը վրայից կանաչ է, տակից՝ ճերմակ, խավապատ: Ստորին տերեւները կոթունավոր են, որոնց հիմքում կան երկուական ուղղահայաց սերտաճող, սրված տերեւիկներ: Միջին ու վերին տերեւները նստադիր են, ներքեւի մասում` պայտանման ելուստներով: Ցողունի գույնը մուգ ծիրանագույն է, ծաղկազամբյուղին մոտ հատվածում` ճերմակ, տեղ-տեղ` խավապատ: Վերին մասում կան 1-2 ճյուղիկներ: Ծաղիկները կարմիր են, ծաղկում է հունիս-հուլիսին:


Դաշտափուշ բոստանային (C.oleraceum) կամ բանջարանոցային: Բազմամյա կոճղարմատավոր բույս է, ցողունը կենտրոնական մասից ճյուղավորվող է, հարթ կամ թույլ խավապատ: Տերեւները հերթադիր են, թույլ չծակող փշիկներով, ամբողջաեզր կամ փետրաձեւ կտրտված թաղանթով, ծաղիկների տրամագիծը 15-30 մմ է, գույնը` դեղնականաչավուն, հաճախ` կարմրավուն երանգով: Ծաղկազամբյուղները գտնվում են ցողունի ու ճյուղերի գագաթներում, դրանք թվով 3-5 հատ են, իսկ կից տերեւները տարբերվում են մյուսներից՝ ավելի փոքր են, ամբողջաեզր, եռանկյունաձեւ, հիմքում` սրտաձեւ, բաց դեղնականաչավուն: Ծաղկում է հունիս-հոկտեմբերին: Հայրենական պատերազմի ժամանակ բույսն ընդգրկվել է զինվորների սննդակարգում:


Դաշտափուշ - Бодяк  - CirsiumԴաշտափուշ ուտելի (C. esculentum): Բազմամյա, մինչեւ 15-25 սմ բարձրությամբ բույս է, արմատը` կարճ, ուտելի կոճղարմատ է: Ցողունը սարդոստայնանման խավապատ է, խորն ակոսավոր, ուղղաձիգ, ծիրանագույն: Մերձարմատային տերեւները բազմաթիվ են, երկկողմանի պատված ոլորաձեւ տեղադրված մազիկներով: Տերեւակոթունը խիտ փշապատ է: Ծաղիկները խմբված են տերեւավարդակի կենտրոնում: Ծաղկազամբյուղի տերեւիկները դեղին կամ կանաչ են, իսկ խողովակաձեւ ծաղիկները կարմիր:


Դաշտափշի մեղրի բուժիչ հատկությունները


Դաշտափշեր՝ սովորականը, բանջարանոցայինը, ստեւախիտը, գյուղավերը մեծ վնաս են հասցնում մշակաբույսերին, սակայն ցանկալի են մեղուների ու մեղվաբույծների համար: Մեղրատվությունը միջին է՝ 140կգ/1հա: Մեղրը դասվում է որակյալների շարքին, որն անգույն է, կանաչավուն կամ բաց սաթագույն՝ հաճելի համ ու հոտով: Սառած մեղրի բյուրեղիկները մանր են: Մեղրն ակտիվացնում է սրտի աշխատանքը, խթանում է նյարդային համակարգը, ունի լեղամուղ ազդեցություն, նպաստում է արյունատար անոթների՝ հատկապես վերջույթների, ամրացմանը:


Ստենոկարդիա. 150 մլ օղու մեջ լուծեք 150-ական մլ բազուկի ու գազարի, 50 մլ լոռամրգի (клюква) հյութեր, 3 օր թրմեք սառնարանում: Խմեք 1-ական ճ.գ.,   օրը 4 անգամ, ուտելուց հետո:


Լեղամուղ. խառնեք 1-ական ճ.գ. ծովաբողկի քերուկ ու մեղր: Պատրաստեք ու կերեք նախաճաշից առաջ: Շարունակեք 30 օր, կրկնեք 60 օրից: Օգտակար է նաեւ ստենոկարդիայի դեպքում:


Աթերոսկլերոզ. կես կիտրոնից ստացված հյութը լուծեք 100 մլ տաք (եռացրած) ջրի մեջ, 15 րոպե անց ավելացրեք 1 թ.գ. մեղր, խմեք քնելուց առաջ: Կամ. կիտրոնի կեղեւը չորացրեք, փոշիացրեք, խառնեք մեղրին (1:2), կերեք 1-ական թ.գ,՝ օրը 2-3 անգամ, կամ` լուծեք 100 մլ ջրի մեջ ու խմեք ուտելուց առաջ:


Լյարդի հիվանդություններ. մաքրեք, աղացեք 4 գլուխ սխտոր, խառնեք 200 մլ կիտրոնի հյութի ու 1 լ մեղրի հետ: Կերեք 1-ական թ.գ.,  օրը 3 անգամ:


Դաշտափուշ - Бодяк  - CirsiumՔիմիական բաղադրությունը


Դաշտափուշ ցեղի որեւէ տեսակ ուսումնասիրված չէ, հնարավոր կազմի վերաբերյալ կարելի է պատկերացում կազմել ըստ դրանց բուժիչ ազդեցության: Վերգետնյա մասը պարունակում է եթերային յուղեր, ֆլավոններ, կումարին, ֆենոլկարբոնային թթուներ, գինեթթու, եռատերպեններ: Արմատը պարունակում է բարդ շաքարներ, ինուլին: Հայտնի է, որ սերմերը պարունակում են 27-32% ճարպայուղ: Բույսի բոլոր մասերում կան ալկալոիդներ, ցիանոգեն գլիկոզիդ, սպիրտներ:


Դեղաբանական նկարագիրը


Դաշտափուշ գյուղավերն ունի վարակամերժ, մանրէասպան, միզամուղ, ցավազրկող, հակակարկամային, քրտնամուղ, վերքամոքիչ, հակաբորբոքային, հակաուռուցքային ազդեցություն:


Կիրառման ոլորտը


Ժողովրդական բժշկությունը կիրառում է որպես դիմադրողականությունը բարձրացնող միջոց հերպեսի վարակի դեմ, մաշկային հիվանդությունների, գլխացավի, աղիների ու լյարդի խիթերի, ստենոկարդիայի, դժվար բուժվող վերքերի դեպքում:


Մթերման կարգը


Դաշտափուշի բոլոր տեսակների վերգետնյա մասը հավաքում են ծաղկման շրջանում, չորացնում են օդափոխվող տարածքում: Չոր հումքը պահում են կիպ փակվող տուփերի մեջ, մինչեւ 1 տարի: Արմատը մթերում են վաղ գարնանը կամ աշնանը:


Դաշտափուշ - Бодяк  - CirsiumԴեղատոմսեր


Դաշտափուշ գյուղավեր


Չարորակ նորագոյացություններ. մանրացրեք, խառնեք 30 գ գյուղավերի ու 15 գ կռատուկի ծաղկազամբյուղներ, 30 րոպե թրմեք 600 մլ եռջրում, քամեք: Խմեք 200-ական մլ, օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Մթերեք նոր բացվող բողբոջները: Չորացրեք արեւի ճառագայթներից պաշտպանված տեղում: Կամ՝ 20 գ չոր ծաղկազամբյուղները մանրացրեք, լցրեք 200 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 1 ժամ թրմեք, քամեք: Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ:


ԶԳՈւՇԱՑՈւՄ: Բույսը պարունակում է դեռեւս անհայտ կենսաբանորեն ակտիվ ու թունավոր նյութեր: Խստորեն պահպանեք չափաբաժիններն ու խորհրդակցեք բժիշկի հետ:


Դաշտափուշ տարատերեւ


Էպիլեպտիկ նոպաներ. 1 ճ.գ. չոր խոտը 5 րոպե եփեք 200 մլ ջրում, 1 ժամ թրմեք, քամեք թանզիվով: Խմեք 1-ական ճ.գ., օրը 4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Նույն չափաբաժնով խմեք լյարդի հիվանդությունների, էնդեմիկ խպիպի (զոբ), նյարդային հիվանդությունների դեպքում:

 

Կարեւոր է իմանալ: Դաշտափուշ տարատերեւի խոտից՝ նույն կերպ պատրաստված թուրմով, բուժում են անուրիան, այդ հիվանդության դեպքում սահմանափակվում է երիկամների միզարտադրության ֆունկցիան:


Վերքեր, չիբան, մաշկի ցան. 3 ճ.գ. բույսի վերնամասը 2 ժամ թրմեք 400 մլ եռջրում, քամեք թանզիֆով, դրեք թրջոցներ: Ժամկետի սահմանափակում չկա:


Արյունահոսությունների դեպքում. խմեք 1-ական ճ.գ., օրը 4 անգամ:


Զգուշացում: Դաշտափուշ տարատերեւը հակացուցված է մկանաթուլության, էնցեֆալիտի դեպքում:


Դաշտափուշ - Бодяк  - CirsiumԴաշտափշեր բոստանային եւ ուտվող


Ըստ գրող ու ժողովրդական բժշկության գիտակ Ռ.Բ. Ախմեդովի (Растения- твои друзья и недруги), դաշտափուշ բոստանայինի վերնամասի եփուկը կիրառվում է ստամոքսի ու թոքերի քաղցկեղի դեպքում: Դաշտափուշ ուտվողի արմատների եփուկը խորհուրդ է տրվում թոքերի աբսցեսի, թոքաբորբի, արյունոտ խորխի, իսկ վերնամասի ու ծաղիկի թուրմը` տուբերկուլոզի, նեւրոզի, աղեստամոքսային համակարգի բորբոքային ու լեղուղիների հիվանդությունների դեպքում` որպես բուժման արդյունավետությունը բարձրացնող միջոց: Սերմի եփուկը խմում են կանացի հիվանդությունների դեպքում:


Տուբերկուլոզ, նորագոյացություններ. դաշտափուշ ուտվողի արմատը մանրացրեք, 2 ճ.գ. լցրեք 300 մլ զտված ջրի մեջ, եռացրեք, եփեք եւս 5-6 րոպե թույլ կրակի վրա, 1 ժամ թրմեք, քամեք: Խմեք 100-ական մլ, օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ:


Խոտի եփուկ. 2 ճ.գ. լցրեք 200 մլ զտված ջրի մեջ, 5 րոպե եռացրեք փակ տարայում, 1 ժամ թրմեք, քամեք, խմեք 50-ական մլ, օրը 3-4 անգամ:


Սերմի եփուկ. 2 թ.գ. լցրեք 400 մլ ջրի մեջ, եռացրեք, եւս 5 րոպե եփեք թույլ կրակի վրա: 2 ժամ թրմեք, քամեք: Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ:

 

Զգուշացում: Բոլոր տեսակի դաշտափշերը հակացուցված են հիպերտոնիայի, վարիկոզի դեպքում:

Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բուժումներ խուրմայով. 168.am
Բուժումներ խուրմայով. 168.am

Բուժիչ նամակներ Փյունիկյան արմավենին մինչև 8 մ բարձրությամբ խոշոր, երկար տերևներով սլացիկ ծառ է։ Պտուղները կազմում են խիտ ողկույզներ, որոնց երկարությունը և տրամագիծը չափվում են մի քանի մետրով...

Սնունդը և առողջությունը
Բուժում են սերմերը. 168.am
Բուժում են սերմերը. 168.am

Յուրաքանչյուր սերմ հայտնվելով բարենպաստ պայմաններում` փոքրիկ ծիլ է տալիս, որը կախված գենետիկ ծրագրից` դառնում է խոտաբույս, թուփ, ծառ, լիանա, ջրիմուռ, և այլն։ Մարդը հնագույն ժամանակներից հասկացել է...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Մեղրատու, բուժիչ ոզնենին. 168.am
Մեղրատու, բուժիչ ոզնենին. 168.am

Բուժիչ նամակներ Ոզնենիների ենթաընտանիքը (Echinops) ընդգրկում է մոտ 125 տեսակներ. պատկանում է բարդածաղկավորների ընտանիքին։ Հայաստանում հանդիպում են ոզնենիների մոտ մեկ տասնյակ տեսակներ...

Դեղաբույսեր
Հալվե – Алоэ - Aloe
Հալվե – Алоэ - Aloe

Թաղաղուազգիների ընտանիքին (Xanthorrhoeaceae, Asphodelaceae ենթաընտանիքի) պատկանող բազմամյա միաշաքիլավոր խոտաբույսերի, թփերի, հազվադեպ՝ ծառերի ու լիանաների ցեղ է, որի գիտական անվանումը...

Դեղաբույսեր
Խուլ եղինջ - Яснотка - lamium
Խուլ եղինջ - Яснотка - lamium

Շրթնածաղկավորների (Labiatae) կամ նույնն է խուլ եղինջազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է: Ըստ The Plant List (2013) Խուլ եղինջ ցեղը ընդգրկում է 30 տեսակներ...

Դեղաբույսեր
Մատնունի - Лапчатка - Potentilla
Մատնունի - Лапчатка - Potentilla

Մատնունի ցեղն ընդգրկում է մոտավորապես 300 (այլ տվյալներով՝ 500) տեսակներ, որոնք վարդազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսեր են: Ցեղի անվանումն առաջացել է լատիներեն...

Դեղաբույսեր
Թավշածաղիկ - Бархатцы - Tagetes
Թավշածաղիկ - Бархатцы - Tagetes

Աստղածաղկավորների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է, որն ընդգրկում է մոտավորապես 59 տեսակներ: Ցողուններն ուղղահայաց են, ամուր: Կազմում են հավաքված կամ տարածված...

Դեղաբույսեր
Զանգակածաղիկ - Колокольчик - Campanula
Զանգակածաղիկ - Колокольчик - Campanula

Զանգակազգիների (Campanulaceae) ընտանիքին պատկանող ավելի քան 80 ցեղերից մեկն է: Զանգակների ցեղն ընդգրկում է մոտավորապես 475 (GRIN) տեսակներ, որոնք միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են: Դասակարգում...

Դեղաբույսեր
Գորտնուկ (Հրանուկ) - Лютик (Едкиж) - Buttercup (Ranunculus)
Գորտնուկ (Հրանուկ) - Лютик (Едкиж) - Buttercup (Ranunculus)

Գորտնուկազգիների (Ranunculaceae) ընտանիքին պատկանող միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղ է, որն ընդգրկում է Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտիներում, Նոր Զելանդիայում ու Ավստրալիայում...

Դեղաբույսեր
Դանդուռ բանջարանոցային - Портулак огородный - Portulaca oleracea
Դանդուռ բանջարանոցային - Портулак огородный - Portulaca oleracea

Դանդուռ բանջարանոցայինը միամյա բույս է, պատկանում է դանդուռազգիների ընտանիքին (Portulacaceae), որն ընդգրկում է ավելի քան 100 տեսակներ: Ըստ որոշ տեղեկությունների հայտնի է եղել ավելի քան 10.000 տարի առաջ...

Դեղաբույսեր
Կորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria (Kit) L.
Կորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria (Kit) L.

Կորնգանը (Onobrychis Adans) բակլազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա, խոտաբույս է կամ` թուփ: Լատիներեն գիտական անվանումը ծագում է հունարեն «onos»` ավանակ եւ «brich»` կրծոտել բառերից...

Դեղաբույսեր
Անմոռուկ - Незабудка - Myosotis
Անմոռուկ - Незабудка - Myosotis

Անմոռուկների (Myosotis) ցեղը պատկանում է գաղտրիկազգիների (Boraginaceae) ընտանիքին: Հայտնի են անմոռուկի 50 տեսակներ, որոնք Եվրասիայում, Ամերիկայում, Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում...

Դեղաբույսեր
Ծիրանաչիր. օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող մթերք
Ծիրանաչիր. օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող մթերք

Ծիրանենու պտղաչիրն օրգանիզմն ամրացնող հրաշալի մթերք է, որի 100գ զանգվածի էներգետիկ արժեքը 241 կկալ է: ՌԴ «Будьте здоровы» (Спец. выпуск, 21.2012) խմբագրակազմը առաջարկում է հիվանդություններից ապաքինվող...

Սնունդը և առողջությունը
Բատատ՝ նույնն է քաղցր կարտոֆիլ կամ երկարակեցության արմատ
Բատատ՝ նույնն է քաղցր կարտոֆիլ կամ երկարակեցության արմատ

Բատատը [Ipomoea batatas (сладкий картофель, батат)] պատատուկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա բույս է, իսկ մորմազգի պատատեսը (կարտոֆիլ)՝ այսինքն «քաղցր կարտոֆիլ» անվանումը, որեւէ գիտական հիմք չունի...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ